Բաքուն ու Անկարան տարբեր կերպ են արձագանքել Իսրայելի որոշմանը
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը Թուրքիան և Ադրբեջանը անարձագանք չեն թողել։ Իսրայելի իշխանությունների ընդունած որոշմանը, որը նախաձեռնել էր Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, նրանք պատասխանել են արտգործնախարարությունների մակարդակով, թեև բովանդակության առումով կան էական տարբերություններ։





