Գլխավոր Լրահոս

Ծառուկյանի կենդանիները պահվել են լավագույն պայմաններում, եղել են բոլոր թույլտվությունները․ Իվետա Տոնոյա

Ծառուկյանի կենդանիները պահվել են լավագույն պայմաններում, եղել են բոլոր թույլտվությունները․ Իվետա Տոնոյա

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվությունները։ Այդ մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա ասել է, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիների համար ապահովված են եղել համապատասխան պայմաններ։

«Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ՝ այդ վայրում, պահվել են։ Կադրերում երևում են, Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը եղել է»,- նշել է ԲՀԿ խոսնակը։

Տոնոյանը նաև ասել է, որ տարիներ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրել Երևանի կենդանաբանական այգուն, դրա համար իրականացվել էր երկարատև փաստաթղթային գործընթաց։

«Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները՝ բոլորը համապատասխանել են նորմերին»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով կենդանիների գլուխների՝ որպես խրտվիլակների օգտագործման և որսի հարցին՝ Տոնոյանը նշել է, որ դա անձնական նախասիրության հարց է։

«Ցանկացած մարդ ունի իր հոբբին, ունի իր նախասիրությունը, և այն, ինչ արգելված չէ, որևէ մեկը չի կարող քննարկել»,- ասել է ԲՀԿ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանի տանը պահվող կենդանիները կտեղափոխվեն կենդանաբանական այգի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում