Գլխավոր Լրահոս

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 14,400 արցախցի (2023–2026), 7,500-ը՝ 2020-ից հետո

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 14,400 արցախցի (2023–2026), 7,500-ը՝ 2020-ից հետո

Հայկ Ղազարյան

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 48,921 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 34,515-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 14,406 արցախցի հեռացել և դեռ չի վերադարձել Հայաստան։ Մայիս ամսվա համեմատ Հայաստան վերադարձածների թիվն ավելացել է 639-ով։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանել էր, որ 2020-ի նոյեմբերից մինչև 2023-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից «070» ծածկագիր ունեցող անձնագրով մեկնել է 26,882 անձ, վերադարձել՝ 19,464-ը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում հեռացած և չվերադարձած արցախցիների թիվը կազմել է 7,418 անձ։

Երկու ժամանակահատվածները միասին վերցնելով՝ 2020-ի նոյեմբերից մինչև այսօր Հայաստանից հեռացել և դեռ չի վերադարձել ընդհանուր 21,824 արցախցի (7,418 + 14,406)։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն Ինֆոքոմին ավելի վաղ հայտնել էր, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է։ Այս հարաբերակցությամբ՝ բռնի տեղահանված արցախցիների մոտ 15 տոկոսը հեռացել է Հայաստանից։

Զուգահեռաբար մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրերի համար դիմող  (քաղաքացիության համար) և ստացող արցախցիների թիվը։ 2026-ի օգոստոսի դրությամբ ՀՀ նոր անձնագիր է ստացել 40 հազարից ավելի մարդ։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում