Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը Հայաստանի հետ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի հետ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

«Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ապրանքատեսականու ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ իր երկիրն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։

Ադրբեջանին առաջիկայում ապրանքներ վաճառելու՝ Հայաստանի մտադրության մասին նախօրեին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա ասել է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը կդառնա երկկողմ։ 

«Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք գնեցին։ Հիմա Հայաստանը կվաճառի ապրանք։ Հիմա կլինի առք և վաճառք»,- ասել է Միրզոյանը։

Կարդացե՛ք նաև՝ Հայաստանն Ադրբեջանին առաջիկայում ապրանք կվաճառի․ Արարատ Միրզոյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում