Գլխավոր Լրահոս

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանումների 80%-ի ազատականացմանը

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանումների 80%-ի ազատականացմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման մոտ 80%-ն ազատականացնելու ժամանակավոր միջոցառումներին՝ ի աջակցություն Հայաստանի տնտեսության: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

Արտոնյալ համաձայնագիրը գործելու է որոշակի պայմաններով և ներառում է պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասական ազդեցություն ունենա ԵՄ արտադրողների վրա:

«Խորհուրդն առանց փոփոխությունների հավանության է արժանացրել Հանձնաժողովի առաջարկը՝ հարթելով կանոնակարգի արագ ընդունման ճանապարհն այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը ևս, ինչպես ակնկալվում է, առանց ուղղումների կհաստատի այն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երևանում հունիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Բրյուսելը կազատականացնի դեպի Եվրամիության շուկաներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը և կտրամադրի ֆինանսական փաթեթներ՝ օգնելով Երևանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և դիմակայել Մոսկվայի կողմից աճող ճնշումներին:

Որպես Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման գործնական քայլ՝ ԵՄ-ն Հայաստանի համար կներդնի Ինքնավար առևտրային միջոցներ, որոնք զրոյացնելու են մաքսատուրքերը հայկական ապրանքների գերակշիռ մասի համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում