Գլխավոր Լրահոս

Շուշիի հին գերեզմանատունն ամբողջությամբ ավերվել է. Caucasus Heritage Watch

Շուշիի հին գերեզմանատունն ամբողջությամբ ավերվել է. Caucasus Heritage Watch

Caucasus Heritage Watch կազմակերպությունը սեպտեմբերի 5-ի հրապարակմամբ փաստագրել է Շուշիի արևելյան կողմում գտնվող հին հայ-ռուսական գերեզմանատան ավերումը, որը տեղի է ունեցել 2026-ի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, պատմական տարածքն ամբողջությամբ հարթեցվել է քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծով նախատեսված անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքների պատճառով։

Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունը անկախ հետազոտական նախաձեռնություն է, որը զբաղվում է արբանյակային մոնիթորինգի միջոցով Հարավային Կովկասի վտանգված կամ վնասված մշակութային ժառանգության փաստագրմամբ և պահպանությամբ։

Ըստ կազմակերպության՝ ավերված գերեզմանատունը ներառում էր առնվազն 40 պատմական տապանաքար և հուշարձան։ Դրանց թվում կային 12-13-րդ դարերի 5 միջնադարյան հայկական խաչքարեր և 1810-1871-ին թվագրվող 35 գերեզմանաքարեր, որոնք պահպանում էին 19-րդ դարի Շուշիի հասարակական, արհեստագործական և մշակութային կյանքը ձևավորած մարդկանց ու համայնքների պատմական վկայությունները։

«Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատունը դիմակայել է պատերազմներին, վարչակարգերի փոփոխություններին և շուրջ երկու դարյա պատմությանը։ Այն չփրկվեց քաղաքի քսանմեկերորդ դարի վերակառուցումից»,- գրում է CHW-ը։

Կազմակերպությունը շեշտում է, որ միջնադարյան հայկական ժառանգությունը, ցարական Ռուսաստանի վարչակազմն ու տեղի բնակիչների կյանքը կապող սրբավայրի ոչնչացումը խորը հետևանքներ ունի։

«Գերեզմանատան ավերումը ջնջեց պատմական մի լանդշաֆտ, որը ներառում էր հարյուրավոր տարիներ… Ուստի գերեզմանատարածքը մարմնավորում էր հիշողության արտասովոր շարունակականություն»,- նշում է կազմակերպությունը։

Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ այս պատմական տարածքն արտացոլում էր 19-րդ դարի Շուշիի բազմաշերտ պատմությունը, իսկ տապանաքարերի արձանագրությունները գրված էին հայերեն, ռուսերեն և լատիներեն. գերեզմանատանը թաղված էին տեղի հայ ընտանիքներ, հայտնի ոսկերիչներ, ինչպես նաև ռուսական կայսրության զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, բժիշկներ և կառավարիչներ։

«Ամեն դեպքում, երբ նոր ենթակառուցվածքը բարձրանում է այդ վայրում, գերեզմանատունը, որը ժամանակին կապում էր միջնադարյան հայկական ժառանգությունը, ռուսական կայսերական վարչակազմը և Շուշիի բնակիչների կյանքը, այժմ ասոցացվելու է կեղտաջրերի և անձրևաջրերի մաքրման հետ»,- նշում է կազմակերպությունը։

CHW-ն կոչ է անում Ադրբեջանին վերջ դնել ավերումների շրջափուլերին և պահպանել Շուշիի բազմամշակութային պատմությունը, որը ժամանակին այդքան հստակորեն արտացոլված էր քաղաքի հին հայկական և ռուսական գերեզմանատանը։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում