Գլխավոր Լրահոս

Հյուսիսային Օսիայի բնակչուհին Նավալնիի հիմնադրամին 11 դոլար նվիրաբերելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Հյուսիսային Օսիայի բնակչուհին Նավալնիի հիմնադրամին 11 դոլար նվիրաբերելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Լուսանկարը՝ Ալեքսանդր Զեմլյանիչենկոյի/AP

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հյուսիսային Օսիայից Ելենա Ալբեգովան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 2021-ին հանգուցյալ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին (FBK) 1000 ռուբլի (11 դոլար) նվիրաբերելու համար «ծայրահեղական գործունեության ֆինանսավորման» մեղադրանքով։ Անկախ Mediazona լրատվամիջոցի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին դատարանում Ալբեգովան ընդունել է մեղքը և զղջում հայտնել։

Ալբեգովան ասել է, որ «որոշ ժամանակ [FBK-ի] գործունեությանը չի հետևել»՝ հավելելով, որ նույնիսկ վստահ չէ՝ հիմնադրամը դեռ գոյություն ունի Ռուսաստանում։

FBK-ն 2021-ին Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել։ Նույն տարվա հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության պահանջը՝ FBK-ն և դրա հետ կապված կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ։ Դրանից հետո հիմնադրամին նվիրատվությունները հիմք դարձան ծայրահեղական գործունեության ֆինանսավորման մասին հոդվածով քրեական գործեր հարուցելու համար։

Ալբեգովայի գործը, ըստ ամենայնի, ընդամենը երկրորդ դեպքն է, երբ FBK-ին նվիրատվության համար ազատազրկման դատավճիռ է կայացվել։ Հիմնադրամին նվիրատվություն կատարած մարդկանց մեծ մասը միայն տուգանվել է։

Օգոստոսին Դաղստանի Մախաչկալա քաղաքից մի կին, որի անունը չի հրապարակվել, 500 հազար ռուբլու (6000 դոլար) տուգանքի էր դատապարտվել՝ FBK-ին 500 ռուբլի (6 դոլար) փոխանցելու համար։ Պարզ չէ, թե ինչու է Ալբեգովան ազատազրկման դատապարտվել, իսկ Մախաչկալայի բնակչուհին միայն տուգանվել, քանի որ գործերի մյուս մանրամասները գրեթե նույնական են։

Տե՛ս նաև՝ Մախաչկալայի բնակչուհին Նավալնիի հիմնադրամին 6 դոլար նվիրաբերելու համար տուգանվել է 6000 դոլարով

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում