Գլխավոր Լրահոս

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել թրաֆիքինգի վարույթից, որի մասին բարձրաձայնել է ՍիվիլՆեթը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել թրաֆիքինգի վարույթից, որի մասին բարձրաձայնել է ՍիվիլՆեթը

ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 15-ին հաղորդագրություն է տարածել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարի՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու քրեական վարույթի վերաբերյալ։ Այդ մասին ավելի վաղ բարձրաձայնել էր ՍիվիլՆեթը։

ՍիվիլՆեթը, մասնավորապես, գրել էինք, որ 2021-ի ամռանը Մերի Հարությունյանն ու նրա անչափահաս որդին՝ 10-ամյա Գոռը, աշխատանքի են անցել, Մերիի խոսքով, Տաթև վարչական համայնքի ղեկավար Գոռ Մինասյանի ֆերմայում։ Մերիի պատմելով՝ սկզբում աշխատանքի պայմաններն իրեն ընդունելի էին թվում, սակայն հետագայում աշխատանքը վերածվել է շահագործման․ նա աշխատել է առանց վարձատրության, սահմանափակված է եղել իր տեղաշարժը, իսկ որդին ստիպված է եղել ոչխարներ պահել՝ դպրոց հաճախելու փոխարեն։

Հոդվածում նշվել էր նաև, որ թրաֆիքինգի ենթարկելու մեկ այլ դեպք ևս կա՝ Գոռ Մինասյանի այլ աշխատակցի Վիլեն Սահակյանի նկատմամբ։

ՔԿ-ն պաշտոնական պատասխանում հաստատել էր, որ այս տեղեկատվությունը ևս ուսումնասիրվել է վարույթի շրջանակներում։

Նոր հաղորդագրությամբ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նաև այլ անձի նկատմամբ ենթադրյալ թրաֆիքինգի ենթարկելու դեպքի մասին։

Ըստ կոմիտեի՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Ս.-ն, 2020 թվականից աշխատելով Գոռ Մինասյանի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150,000-200,000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել։ Փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումարի անհրաժեշտություն է եղել, Գ. Մ.-ն նրան տվել է 50,000-100,000 ՀՀ դրամ։

Նշվում է, որ Վ. Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Մինասյանի հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով՝ նրանց միջոցով իմացել է նրա գտնվելու վայրը, կրկին տեղափոխել իր մոտ և ստիպել աշխատել։

Ըստ ՔԿ-ի՝ Գոռ Մինասյանը Վ. Ս.-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, և արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը)։ Նա կալանավորվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում