Կոնֆլիկտից է ծնվել Անկախության հռչակագիրը, ոչ թե հակառակը. Լևոն Զուրաբյան
«Անկախության հռչակագրով մենք չենք առաջացրել կոնֆլիկտածին միջավայր, հակառակը՝ հենց կոնֆլիկտից է ծնվել այդ հռչակագիրը»,- ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը խոսում է Անկախության հիմնադրույթների ու հռչակագրի շուրջ գործող՝ իշխանությունների թեզերի, 1990-ականներին որդեգրված արտաքին քաղաքական մոտեցումների ու ներկայիս «բլոկային մտածողության» վտանգների մասին։ Նա անդրադառնում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին՝ վերլուծելով TRIPP ենթակառուցվածքային նախագծի ռիսկերն ու Ադրբեջանին տրվող «անխոչընդոտ» ճանապարհի, իր կարծիքով, ռիսկերը Հայաստանի ինքնիշխանության համար։
Արշալույս Մղդեսյան




