Գլխավոր Լրահոս

Հայաստանը Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյան

Հայաստանը Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյան

Հայաստանը Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ․ այդ մասին սեպտեմբերի 24-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մանրամասները հետագայում կտրամադրվեն։

Պապոյանը չհայտնեց, թե ինչ քանակությամբ ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան և ինչ արժեք է ունեցել գործարքը։

Օգոստոսի 31-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը կդառնա երկկողմ։ Նա նշեց, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք են գնել, իսկ Հայաստանը ևս պատրաստվում է Ադրբեջանին ապրանք վաճառել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումը վերջին տարում ակտիվացել է։

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի 2026-ի հունվար-հունիս ամիսների վիճակագրության համաձայն՝ առաջին կիսամյակում  Հայաստանից ներմուծել է ընդամենը 960 ԱՄՆ դոլարի ապրանք։ 

ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2025-ի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ապրանքների ներմուծում ընդհանրապես չի իրականացվել։ Մինչդեռ 2026-ի նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 17,9 մլն դոլարի ապրանք։ Ներմուծման ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, կազմել են նավթը և նավթամթերքը։ Մասնավորապես, Հայաստան է հասել ավելի քան 14,000 տոննա նավթամթերք՝ ավելի քան 17 մլն դոլար արժողությամբ։ Բացի վառելիքից, ներմուծվել է նաև 31 տոննա պլաստմասսայից շինարարական դետալներ՝ շուրջ 109,000 դոլար ընդհանուր արժողությամբ։

Հայաստան ադրբեջանական արտադրանքի առաջին խմբաքանակներից մեկը հասել էր 2025-ի դեկտեմբերին․ Վրաստանի տարածքով Հայաստան էր ժամանել ադրբեջանական SOCAR ընկերության մոտ 1,300 տոննա բենզինով բեռնված 22 վագոնից բաղկացած գնացք։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները հայտարարել էին նաև հակառակ ուղղությամբ առևտրի մեկնարկի մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում