Մահեր բանակում և ռուսական բազայի ապագան. զրույց Վիլեն Գաբրիելյանի հետ
Ինչո՞ւ են բանակում շարունակում գրանցվել մահվան դեպքեր, երբ սահմաններին հարաբերական կայունություն է։ Ո՞վ է պատասխանատու զինծառայողների անվտանգության համար։ Եվ ի՞նչ դեր ունի այսօր Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համակարգում։
ՍիվիլՆեթի տաղավարում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ քննարկում ենք բանակում առկա խնդիրները, ոչ մարտական մահերը, պատասխանատվության մեխանիզմները և խորհրդարանական վերահսկողությունը։
Բանախոսն անդրադառնում է նաև հայ-ռուսական անվտանգային հարաբերություններին, ՀԱՊԿ-ին և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագային։
Արշալույս Մղդեսյան



