Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները։ Խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, կառույցն իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը։
Սեպտեմբերի 27֊ին` 44֊օրյա պատերազմը սկսվելու 6֊րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։
44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս երևույթը հանրության շրջանում դժգոհություն ու վրդովմունք է առաջացրել։ Երևույթին արձագանքել է նաև Թաթան, նշելով, որ նման օրով իր համերգը ցուցադրելը կոպիտ սխալ է։
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին համերգը հեռարձակելու համար։












