Գլխավոր Լրահոս

Սահմանն ապօրինի հատել է միայն մեկ անձ․ ԱԱԾ-ն՝ Շաքիի դեպքի մասին

Սահմանն ապօրինի հատել է միայն մեկ անձ․ ԱԱԾ-ն՝ Շաքիի դեպքի մասին

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևը։ Նա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կալանավորվել է։

ԱԱԾ-ն հերքում է տարածվող տեղեկությունները, թե սահմանը հատել են մեկից ավելի անձինք, եղել են դիվերսանտներ, կամ իրավապահ մարմինները շարունակում են որոնողական աշխատանքները։

«Մյուս բոլոր տեղեկությունները [...] բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն հանրությանը հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։

Տես՝ «Զենքը պահել էր երեխու վրա, քույրս իրենով է փակել»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը՝ դեպքի մանրամասների մասին ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում