Գլխավոր Լրահոս

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական․ Միրզոյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական․ Միրզոյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 16-ին COP 17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։

«Շփումները՝ բոլոր մակարդակներում, որոնք ինձ հայտնի են՝ գնահատում եմ լուծելի և կառուցողական»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ շատ հարցերում համաձայնություն կա։

Մեկնաբանելով ԵԱՏՄ-ից Հայաստանին հնարավոր հեռացնելու վերաբերյալ մտահոգությունները՝ նախարարն ընդգծել է, որ կազմակերպության փաստաթղթերում չկա որևէ մեխանիզմ, որով անդամ երկրները կարող են մեկ այլ անդամի հեռացնել կառույցից։

Անդրադառնալով մինչև տարեվերջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հարցին՝ ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցով որոշումը ապագայում ինչ-որ պահի պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

«Մտածում ենք տարբեր հարցերի շուրջ, ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է այդպես կոնկրետ որոշում կայացնենք»,- ասել է նախարարը։

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն օգոստոսին հայտարարել էր, թե Հայաստանը մինչև 2026-ի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։

***

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում