«Եթե մինչև 2018-ը Հայաստանը բնորոշվում էր հիբրիդային ժողովրդավարություն, ես հիմա կբնորոշեմ իրավիճակը նվազագույնը որպես հիբրիդային ավտորիտարիզմ»,- ՍիվիլՆեթի տաղավարում ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու գործընթացում ընդդիմության նվազ մասնակցության պատճառները:
Նրա գնահատմամբ՝ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական համակարգի խորքային բարեփոխումներ տեղի չեն ունեցել, իսկ իշխանության գործելակերպում ավելի են ընդգծվել ավտորիտար դրսևորումները։
Արշալույս Մղդեսյան



