Գլխավոր Լրահոս

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Նա տեսաուղերձում հայտնել է, որ ընդունել է իր թեկնածությունն առաջարկած երկրպագուների նախաձեռնությունը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 26-ին։ Այս պահին դեռ այլ թեկնածուներ առաջադրված չեն։ Նոյեմբերի 6-ին ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական վեց շարժում առաջարկել են Ղազարյանի թեկնածությունը՝ նախագահի պաշտոնում։

Ղազարյանի խոսքով՝ հայկական ֆուտբոլին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր։ Նա առաջնահերթությունների թվում նշել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ենթակառուցվածքների արդիականացումը, ակումբների հետ համագործակցությունն ու ազգային հավաքականների մրցունակության բարձրացումը։

Ղազարյանն ընդգծել է, որ նախընտրական գործընթացն ու բուն ընտրությունները պետք է անցկացվեն արդար և թափանցիկ պայմաններում՝ բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորություններով։ Նա նաև կոչ է արել ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին ու ոլորտի մասնագետներին միանալ նախաձեռնությանը և ձևավորել թիմ, որը կաշխատի հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։

Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին՝ շուրջ 15 տարի։ Նա հավաքականի կազմում անցկացրել է 75 հանդիպում և խփել 14 գոլ։ Ակումբային կարիերայի ընթացքում Ղազարյանը խաղացել է Երևանի «Փյունիկում», հունական «Օլիմպիակոսում», պորտուգալական «Մարիտիմուում» և մի շարք այլ ակումբներում։ «Օլիմպիակոսի» հետ դարձել է Հունաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2023-ին և անցել մարզչական աշխատանքի։ Այժմ նա «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի օգնականն է։

Նոյեմբերի 6-ին ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական վեց շարժումներ առաջարկել էին Ղազարյանի թեկնածությունը։ Նրանք հայտնել էին, որ առաջիկայում կներկայացնեն թիմի կազմն ու հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։ Ղազարյանն այժմ աշխատում է «Արարատ-Արմենիա» ակումբի մարզչական շտաբում։

ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին։ Ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը ՀՖՖ-ն ղեկավարում է 2019 թվականից, ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին։

Ընտրություններից առաջ՝ նոյեմբերի 4-ի արտահերթ ժողովում, ՀՖՖ-ն 29 կողմ և 2 դեմ ձայներով փոփոխել էր կանոնադրությունը։ Նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար վերացվել էին հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։ Փոփոխությունները քննադատել էր «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական շարժումը՝ ակումբներին կոչ անելով դեմ քվեարկել կամ ձեռնպահ մնալ։ ՀՖՖ-ն հայտնել էր, որ արտահերթ ժողովը հրավիրվել էր անդամ ակումբների պահանջով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում