Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր նախկին փեսա` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի անունը լսելով տուրուդմփոց է սարքել: Այս մասին հաղորդում է Eurosport-ը` հղում անելով Mundo Deportivo-ին:
Դեպքը տեղի է ունեցել Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Հաճախորդներից մեկը, տեսնելով Մարադոնային, բացականչել է Ագուերո, ինչից հետո հարբած արգենտինացին ապակե շիշը նետել է նրա ուղղությամբ ու հարձակվել վրան:
Ագուերոն Մարադոնայի աղջկա` Ջանինայի նախկին ամուսինն է: 2013 թվականին նրանք բաժանվել են, ինչից հետո Դիեգոյի և Սերխիոյի հարաբերությունները կտրուկ վատացել են: Ագուերոն և Ջանինան մեկ որդի ունեն` Բենջամինը, ով ծնվել է 2009 թվականին:
Civilnet




