Երեկ հայտնի են դարձել բասկետբոլի տարվա ամենագլխավոր մրցաշարի՝ Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները։
Բարսելոնայի «Պալաու Սանտ Ջորջի» արենայում կայացել է Ֆրանսիա - Սերբիա հանդիպումը։ Համառ պայքարում հաղթանակ են տանել սերբերը՝ 85։90 (15:21, 17:25, 14:15, 39:29) հաշվով։ Առաջին երեք քառորդներն ավարտվել են սերբերի հաղթանակով, և չնայած վերջին քառորդում տարած վստահ հաղթանակին, ֆրանսիացիներին չի հաջողվել առաջ անցնել ընդհանուր հաշվում։
Ֆրանսիացիների կազմում արդյունավետությամբ աչքի է ընկել Բաթյումը (35+3 փոխանցում)։ Սերբիային ամենաշատ միավորը բերել է Թեոդոսիչը (25+3 փոխանցում)։
Ավելի վաղ ԱՄՆ-ի հավաքականը խոշոր հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ՝ 96:68 (21:16, 22:19, 33:14, 20:19)։ Ամերիկացիների կազմում ամենաարդյունավետը եղել է Իրվինգը (18)։ Լիտվայի հավաքականում այդ ցուցանիշով աչքի է ընկել Կուզմինկասը (15)։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 13-ին Երևանի ժամանակով 20։00-ին Ֆրանսիան և Լիտվան կխաղարկեն բրոնզե մեդալները։ Իսկ սեպտեմբերի 14-ին ժամը 23։00-ին կկայանա բասկետբոլի տարվա կարևորագույն հանդիպումը, կմրցեն ԱՄՆ-ի և Սերբիայի հավաքականները։
Civilnet




