Բրիտանական Economist հանդեսն ունի Big Mac ինդեքսը, որով տարբեր երկրներում հաշվարկում է մարդկանց գնողունակությունը: Վրաստանում էլ կա սեփական՝ Խաչապուրի ինդեքսը։ ՍիվիլՆեթը որոշել է Հայաստանի համար հաշվարկել սեփական՝ ՏՈԼՄԱՅԻ ԻՆԴԵՔՍԸ:Ահա այսպիսի դինամիկա ունի տոլմայի գինը 19 տարվա ընթացքում (1995-2013 թվականներին):
Փաստորեն 1995-ի համեմատ 2013-ին տոլմա պատրաստելը 2,5 անգամ թանկացել է:
1995-2003 կանաչու, պղպեղի և գազի համար վերցվել են 2000 թ. դեկտեմբերի գները (միակ հասանելի տարբերակը): Սխալի միջակայքը գնահատվում է տոլմայի գնի 5%-ի չափով:
Ի դեպ եթե առանձնացնենք 2005-2013-ը, տոլմայի գինը այս շրջանում թանկացել է 106%-ով:
Տոլմայի գինը դիտարկվել է նաև ըստ Հայաստանի բոլոր մարզերի 10 քաղաքի և մայրաքաղաք Երևանի: Պարզվում է՝ 2013-ին տոլմա պատրաստելու համար ամենաթանկը վճարել են կապանցիները, իսկ ամենաէժանը՝ եղեգնաձորցիները: Երևանը այս առումով 2-րդ թանկ քաղաքն է:
2013-ին տոլմայի գինը 11%-ով էժանացել է: Եթե տարվա սկզբին՝ հունվարին այն կազմում էր 4 366 դրամ, ապա տարեվերջին՝ 3 901 դրամ:
Ստորև ներկայացված գծապատկերն արտացոլում է սպառողական գների ինդեքսն ու տոլմայի գնի ինդեքսը՝ համեմատելով յուրաքանչյուր հաջորդ հունվար ամիսը նախորդ տարվա հունվարի հետ:
Այսպիսով՝ 2014-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ տոլմայի գնաճը կազմել է 96.3%, իսկ գնաճը կազմել է 5.5%: Եթե համեմատենք 2014-ի հունվարի գները 5 2010 հունվարի գների հետ, ապա տոլմայի գնաճը կկազմի 33%:
Civilnet




