Բաղրամյան պողոտայում շուրջ մեկ օր է արդեն՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ոստիկանությունը իր ուժերը «փոխարինել» է մետաղյա արգելափակոցներով: Ցուցարարները շոգից պաշտպանվելու համար տեղադրել են մի քանի մեծ հովանոցներ և իրենց բարիկադներն ամրացրել են նոր աղբամաններով: Նրանք հայտարարում են, որ չեն լքելու պողոտան և ասում են, որ երեկոյան իրենց են միանալու նոր մարդիկ:
Civilnet




