Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկության կդնի երկու զեկույցներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։ Դրանցից մեկը կոչ է անում Հայաստանին դուրս բերել զորքերը «գրավյալ տարածքներից», իսկ երկրորդը հայկական կողմին մեղադրում է Ղարաբաղին կից ադրբեջանական գյուղերը ջրից զրկելու մեջ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը պնդում է, որ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգը։
Civilnet




