Արդեն մեկուկես տարի է՝ Գարիկ Խեչիկյանը բանտում է դասալքության մեղադրանքով: Նա ծառաայել է երկու տարի՝ որպես ժամկետային զինծառայող, ևս երեք տարի՝ որպես պայմանագրային: Հետագայում Խեչիկյանը մեկնել է Ռուսաստան՝ հիվանդ երեխայի բուժման համար գումար աշխատելու: Սակայն այնտեղ նա ձերբակալվել է որպես դասալիք և տեղափոխվել Հայաստան: Նրա դիմումը, որ ինքն այլևս չի ցանկանում ծառայել բանակում և մեկնում է Ռուսաստան, կորել է անհայտ պայմաններում: Դատախազության համար դա բավական է եղել նրա դեմ դասալքության հոդվածով գործ հարուցելու համար: Գարիկին ստիպում են ընդունել մեղքը, նա հրաժարվում է: Անարդարության դեմ պայքարում է նրա մայրը՝ Վարդանուշ Խեչիկյանը:

ՔՊ-ն մտահոգվա՞ծ է ընտրական մրցակցության բացակայությամբ․ զրույց Հասմիկ Հակոբյանի հետ

Կարո՞ղ է ԵԱՏՄ-ն կասեցնել Հայաստանի անդամակցությունը. ինչ է ասում միջազգային իրավունքը

Վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

Արցախցիների բնակապահովման ծրագրում երեք փոփոխություն է քննարկվում․ Թորոսյան

Կիրանցի ընտրողների կեսից ավելին չի քվեարկել․ ՔՊ-ի 88.89%-ի համատեքստը

Ադրբեջանին քննադատած թուրք պաշտոնյան պաշտոնանկ արվեց. դա կօգնի՞ երկու երկրներին հաշտվել
Civilnet