ԹՈՒՄՈ-ի ռոբոտոշաինական թիմը Վաշինգտոնում բրոնզե մեդալ է շահել՝ 163 երկրների շարքում։
Վաշինգտոնում կայացած Երիտասարդների ռոբոտաշինության գլոբալ մրցույթին Հայաստանը ներկայացնող թիմը՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։
Առաջին տեղը գրավել է Եվրոպայի թիմը (Team Europe), երկրորդ տեղը՝ Լեհաստանի թիմը:
Մրցույթին մասնակցել են ԹՈՒՄՈ-ի 15-18 տարեկան սաներ՝ Լևոն Բալագյոզյանը (թիմի ավագ), Լիլիթ Թարումյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Աշոտ Թարումյանը, Տիգրան Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Արամ Մադանցյանը։
Civilnet




