Գլխավոր Լրահոս

Բակո Սահակյանի երրորդ ժամկետը հակասում է օրենքի և՛ տառին, և՛ ոգուն․ Գեղամ Բաղդասարյան

Հուլիսի 19-ին Արցախի խորհրդարանը անցումային նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետով, այս անգամ՝ երեք տարով։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Արցախի քաղաքական վերջին իրադարձության մասին զրուցել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի հետ։

Ղարաբաղի խորհրդարանի երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։

Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում նախագահական ուժեղ համակարգի, վերացվում է վարչապետի ինստիտուտը։ Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։

Երկու ժամկետ նախագահելուց հետո այժմ Բակո Սահակյանը հնարավորություն ունի երեք տարի նախագահել անցումային ժամանակահատվածում և ևս երկու անգամ հավակնել նախագահի պաշտոնին համապետական ուղղակի ընտրություններում։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում