Գլխավոր Լրահոս

Ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում խոսեց Ղարաբաղի հարցի մասին՝ ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցի:

Փաշինյանը, ինչպես նախորդ շաբաթվա ԱԺ հատուկ նիստում, հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

 «Կա՞ արդյոք Ադրբեջանում պաշտոնյա, ով պատրաստ է կրկնել նույն արտահայտությունը, բառացի նույն նախադասությունն ասել: Եթե կա պաշտոնյա, որ կարող է կրկնել այս նախադասությունը, կարող ենք իրոք խոսել, որ հնարավոր է` կա հնարավորության պատուհան»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` եթե չկա այդպիսի հայտարարություն անող քաղաքական գործիչ, պետք է դեռ շարունակել փնտրել, թե ինչ նկատի ունեն ադրբեջանցի գործընկերները` ասելով հնարավությունների պատուհան:

«Մյուս կողմից իհարկե մենք պատրաստ ենք և նվիրված ենք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը»,- նշեց նա:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում