Գլխավոր Լրահոս

Քարվաճառցի սպանված պատանու ծնողները դեմ են «բոլորը բոլորի հետ» փոխանակելուն

Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Քարվաճառի շրջանում, 2014-ի ամռանը սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի ծնողները կտրականապես դեմ են, որ մարդասպանները փոխանակվեն այս պահին ադրբեջանական գերության մեջ գտնվող երեք հայերի, մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի հետ։

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արմեն Մկրյանը այցելել են Նոր Էրքեջ, զրուցել Սմբատի ծնողների հետ:

Նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Կարեն Ղազարյանի հարցին։ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարվել է հուլիսի 15-ին՝ անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի կողմից առաջարկ է հնչել փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով։ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել հատկապես Արցախում դիվերսիա իրականացրած և երկու անձի սպանության համար դատապարտված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին։ Փաշինյանն անընդունելի է համարում բերդավանցիների բողոքի ցույցը, երբ նրանք նոյեմբերի 17-ին փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում