Արցախի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ մոտեցումներ կան այդ խնդրի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարվրովի՝ բանակցային գործընթացում փուլային տարբերակի քննարկման մասին հայտարարությանը: «Բանակցային գործընթացի ողջ իմաստն այն է, որ պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մոտեցնել մեր դիրքորոշումները, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում»: Նա նկատեց, որ հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ չի կարող կյանքի կոչվել, եթե այն ընդունելի չէ Արցախի ու Հայաստանի հասարակությունների համար:

Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները հանրաքվեի դրական ելքից հետո

Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը բրոնզե մեդալ է նվաճել

«Ականատեսը» քվեարկության ընթացքում արձանագրել է ընտրողների ուղղորդման դեպքեր և այլ խախտումներ

Ընտրություններն ավարտվեցին. սկսվել է ձայների հաշվարկը

Ընտրություններ՝ Իսպանիայում․ աջի և ձախի արանքում
ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերում նոր կենսաչափական փաստաթղթերով քվեարկության խնդիրը
Civilnet