Մայիսի 27-ին Ազգային ժողովում քննարկում են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը «կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել, քանի որ վստահության ոչ մի խնդիր չունի»։
«Այ էդ դիմակը, որ քաշում եք Ձեր դեմքին, դա է պատճառը, որ չենք անում, որովհետև, եթե մենք հայտարարենք, որ հանրաքվե, այնուամենայնիվ, անում ենք, դուք կասեք՝ ոնց եք հնարաքվե անում, մենք էստեղ դիմակով ենք»,- ասաց Սիմոնյանը։
Civilnet




