Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը: Հանձնաժողովի կարծիքով՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կարող է բարձրացվել ներկայում գործող 1 000 խմ-ի դիմաց 255 դոլարից մինչև 266 դոլար, այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր այն սահմանել 283 դոլար: ՄԱԿ-ի՝ էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը և տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում են ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի խնդիրը՝ նշելով, որ պայմանագրով Հայաստանը մինչև 2043թ. պարտավորված է գազ գնել «Գազպրոմ»-ից:

Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաներ կսկսվեն․ Կարապետյան

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել գործող Սահմանադրության պայմաններում․ Փաշինյան

ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին

Մեծ Բրիտանիայում շուրջ 1,500 ԵՄ քաղաքացի զրկվել է բնակության իրավունքից․ ՆԳՆ-ի դեմ հայց է ներկայացվել

Նոյեմբերի 8-9-ին Հայաստանում ձյուն և բուք է սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց

ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Civilnet