Ես ցավում եմ նման զարգացման համար, բայց, կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ. հունիսի 8-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած պաշտոնանկություններին: Նրա խոսքով՝ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն:
Civilnet



