Լիբանանում օրըստօրե խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը․ հացի հերթեր, ազգային արժույթի կտրուկ անկում, էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ինչպե՞ս է ճգնաժամին դիմագրավում լիբանանահայությունը, արդյոք կա՞ն արտագաղթի միտումներ, և Հայաստանի կողմից հստակ ծրագրերի առաջադրման դեպքում պատրա՞ստ են լիբանանահայերը հաստատվել Հայաստանում։ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է՝ Լիբանանի հայկական համայնքը դասական Սփյուռքի ամենակազմակերպված և ամենաարմատավորված, կենսունակ համայնքներից է, բայց այսօր ստեղծված ճգնաժամային պայմաններում առկա են նոսրացման միտումներ․ պետք է այնպես անել, որ այդ միտումներն ուղղորդվեն դեպի Հայաստան։
Civilnet




