ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ զրուցել է Ընտրական օրենսգրքի մշակվող փոփոխությունների մասին: Դանիելյանը նշում է, որ աշխատանքներ են տարվում տևական ժամանակ շատերի համար խնդրահարույց ընտրացուցակների «մաքրման» ուղղությամբ: Որպես լուծում առաջարկվել է ընտրացուցակներից հանել մարդկանց, որոնց անձը հաստատող փաստաթղթերը ժամկետանց են: Խոսքը մինչև 200 հազար մարդու մասին է:
Civilnet




