Ստեփանակերտում հրետակոծության ձայներ չեն լսվում, իրավիճակն ավելի հանդարտ է, քան առավոտյան, ասում է ՍիվիլՆեթի թղթակից Անժելիկա Զաքարյանն Արցախից: Նրա փոխանցմամբ՝ Արցախի քաղաքացիները հեռախոսային հաղորդագրություններ են ստացել, որ ուժերի համախմբում է ընթանում, սրանից զատ ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդների շրջանում կան մարդիկ, որ ցանկանում են կամավորագրվել, այդ թվում՝ կանայք։
Civilnet



