Հոկտեմբերի 4-ին Արցախի հերոսի կոչումը ստացած Յուրա Ալավերդյանի ծնողները հեռուստատեսությամբ իմացան, որ իրենց որդին առաջնագծում է և Կարախանբեյլի-Ֆիզուլի հատվածում խոցել է թշնամու ինը տանկ, մեկ զրահամեքենա: Մինչ այդ Յուրան ընտանիքի անդամներին հանգստացնում էր՝ ասելով, որ մարտական գործողություններին չի մասնակցում։ Յուրայի հայրն աշխատում է ՀԷՑ-ում, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Դպրոցում Յուրան գերազանց է սովորել, դպրոցի տնօրենը ցույց է տալիս Արցախի հերոսի գնահատականները. բացառապես բոլորը բարձր են։ Նա զբաղվել է ֆուտբոլով, ցանկանում է դառնալ ծրագրավորող։ Յուրա Ալավերդյանը հիմա էլ առաջնագծում է։
Civilnet




