Գլխավոր Լրահոս

Տումի. շարունակվող կյանք` չնայած պատերազմին

«Ֆիզուլիում հող ունեմ, ամսի 27-ին գնացել էի վարուցանք անելու, 4 հեկտար վարել եմ։ «Սնարյադը» եկավ գլխովս անցավ, այդ ժամանակ հասկացա, որ պատերազմը սկսվել է։ «Տրակտորը» թողեցի դաշտում, մեքենայով եկա, զինվեցի, որ հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հադրութ քաղաքից 27 կմ հեռավորության վրա գտնվող Տումի գյուղի բնակիչը 51-ամյա Արթուրը:

Նույն գյուղից է նաև Սպարտակը։ Նա թիկունքային օգնություն է ցուցաբերում՝ մարդկանց սնունդ հասցնում, ինչպես նաև խաղաղ բնակչությանը կրակի տակից հանում։ Օրեր առաջ Հադրութում էր, ասում է՝ եկել էր ընկերոջ մեքենան ու մարդկանց դուրս բերելու, կրակի տակ հեռացել է քաղաքից, որտեղ այդ ժամանակ մարտեր էին ընթանում։ Ինչքան մոտենում ես հարավին, այնքան ավելի է զգացվում պատերազմի շունչը՝ ԱԹՍ-ներ, զինվորականներ և գյուղացիներ՝ զինված, հրետակոծության ձայներ։ Չնայած պատերազմին, գյուղացին շարունակում է իր գործը։ Մինչ օդում անօդաչու թռչող սարքերն էին պտտվում, իսկ հեռվում լսվում էր հրետանու ձայնը, Սպարտակը հավերին էր կերակրում ու տան գործերն անում։

 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում