Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը և ղարաբաղյան նոր պատերազմը․ ո՞րն է Մոսկվայի նպատակը

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և դրանում Թուրքիայի ամողջական ներգրավումը բարդ ընտրության առջև է կանգնեցրել Ռուսաստանին։ Ադրրբեջանի հաղթանակը հստակ ուղերձ կհղի տարածաշրջանի բոլոր պետություններին, որ Թուրքիան դուրս է մղել Ռուսաստանին տարածաշրջանի առանցքային խաղացողի դերից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի դեմ ուղղակի ռազմական գործողությունների իրականացման դեպքում շատ արագ Ադրբեջանը Ռուսաստանի համար կվերածվի երկրորդ Վրաստանի։ 

Ռուսաստանին անհանգստացնում է նաև վարձկան ահաբեկիչների՝ գնալով մեծացող դերը ռազմական գործողություններում, ինչը կարող է ապակայունացնել Հյուսիսային Կովկասը։ 

Ստեղծված պայմաններում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կմեծացնի Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ փորձելով այդ ճանապարհով կասեցնել Ադրբեջանի հարձակումը և վերջինիս հետ վերադարձնել բանակցությունների սեղան։ 

«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է Ռուսատսանի դերը արցախյան նոր պատերազմում և խնդիրը քննարկում քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Russian Strategy in the New Karabakh War

The large-scale war launched by Azerbaijan against Nagorno-Karabakh and the active involvement of Turkey has faced Russia with tough choices. The victory of Azerbaijan will send a clear signal to all actors in the region that Turkey has ousted Russia as the key player in the South Caucasus. Meanwhile, direct Russian military strikes against Azerbaijan will very quickly transform it into “another Georgia” for Russia. Russia is also concerned by the growing role of terrorist mercenaries in the war, as they may destabilize the Russian North Caucasus. In the current situation Russia is likely to ratchet up its military support to Armenia seeking to stop Azerbaijani advances and bring Baku back to the negotiations table.

In the new episode of “Crossroad” Benyamin Poghosyan discusses Russia’s strategy in Karabakh with political commentator Hrant Mikayelian. 

 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում