Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ Ստեփանակերտին: Հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը այլընտրանք չուներ, քան համաձայնել զինադադարի ներկայացված պայմաններին: Այլընտրանքը Ստեփանակերտի կորուստն էր: Նոյեմբերի 11-ի առավոտյան ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Լևոն Արշակյանը բարձրացել են դեպի Շուշի, որն ամբողջությամբ՝ անգամ մինչև ճամփեզրին գտնվող հայտնի տանկի մատույցները, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է, ինչպես նաև նկարել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց:

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ախմատ Կադիրովի հիմնադրամի նկատմամբ

ԱՄՆ սենատորները Թրամփի վարչակազմին կոչ են արել Բաքվից պահանջել ազատ արձակել «ավելի քան 300 քաղբանտարկյալներին»

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերը հեռացնելուց հետո քաղաքապետարանը քննարկում է դրա պահպանման տարբերակները

Սառը հոսանք՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև. որո՞նք են պատճառները

Սահմանագծման արդյունքում տարածքային զիջումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Երբևէ այսպիսի անտարբերություն չենք զգացել». զոհվածների հարազատները՝ պետության վերաբերմունքի մասին
Civilnet