Գլխավոր Լրահոս

«Դատարկ դհոլը» սթափեցնող հայտարարություն է. Արտաշես Գեղամյան

ՀՀԿ–ի ցուցակում ընդգրկված պատգամավորները կյանքի շատ մեծ փորձ ունեն և բարեկամի քննադատությունը չարախոսությունից կկարողանան տարանջատել: Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը, որը մինչև 2008թ. ընդդիմադիր էր:

«Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական ուղղվածություն է ունենալու։ Այն մարդը, ով անկեղծորեն քննադատում է, իրոք դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության պարագայում գովաբանում է կամ փայլատակող աչքերով ճպճպացնում, ուրեմն նա, ինչպես Աստվածաշնչում են ասում, դժոխքի ճանապարհ է մղում իր ընկերներին, իր գործընկերներին»,- ասաց Գեղամյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի Գեղամյանի հասցեին  ասված «դատարկ դհոլ» արտահայտությունը նույնպե՞ս կառուցողական քննադատություն էր, Գեղամյանը պատասխանեց. «Անշուշտ. դրանք սթափեցնող արտահայտություններ էին: Սերժ Սարգսյանը ի՛նձ է քննադատել, ես իրե՛ն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում և ոչ միայն բարեկամություն»:





Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում