Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողների «կյանքը շատ կարճ է», վստահ է «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության պատգամավորի թեկնածուներից Սերգեյ Բագրատյանը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը կշտկվի ընտրություններից հետո։ «Հայաստան» դաշինքի՝ պատգամավորի առաջին կին թեկնածու Աննա Գրիգորյանի խոսքով էլ իրավիճակը շտկելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցել Իլհամ Ալիևի հետ, այդ թվում՝ գաղտնի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Եղիազարյանի պնդմամբ՝ պետք է փոխվի Հայաստանի գլխավոր բանակցողը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ միայն այս ճանապարհով է հնարավոր բեկում մտցնել բանակցություններում։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ՍիվիլՆեթը զրուցել է նաև հայ-ադրբեջանական հավանական նոր պատերազմի և ներքաղաքական զարգացումների մասին։

Ավինյանը պահանջում է «Աջափնյակ» կայարանի կառուցումը սկսել 2027-ին

ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բայց ոչ Ստեփանավանում

Էրդողանը պաշտոնանկ է արել Ադրբեջանին քննադատած իր գլխավոր խորհրդականին

ՏԻՄ ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,8%, ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,4%

Ստեփանավան. բերման ենթարկված ընտրող ու անորակ դրոշմանիշներ

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել
Civilnet