Գլխավոր Լրահոս

Թուրքիան չի կարող «ոչ» ասել Ադրբեջանին և առանց նրա բանակցել Հայաստանի հետ․ Ջենգիզ Աքթար

Թուրքիան թեպետ տեսականորեն կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ,  սակայն քաղաքականապես և գործնականում դա հնարավոր չէ: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը: Նա շեշտադրում է Ադրբեջանի գործոնը՝ նշելով, որ վերջինը Թուրքիայում հսկայական ներդրումներ է կատարել և դրանով կախման մեջ դրել Անկարային: «Ադրբեջանը Թուրքիայի համար կանաչ լույս չի վառի, քանի դեռ իր հետապնդած նպատակներում Անկարայից աջակցություն չստանա»,- ասել է Աքթարը՝ հնարավոր չհամարելով Բաքվից անկախ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների օրակարգը: Քաղաքագետի խոսքով՝ Նախիջևանի ճանապարհը Հայաստանի ձեռքին կարող է հաղթաթուղթ լինել, և ճիշտ բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է պայմաններ թելադրել:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում