Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը»։
Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները լայնածավալ բողոքի ցույց են սկսել՝ անտեսելով ոստիկանության կոշտ գործողությունները։ Ուժայինները ցուցարարներից պահանջում են հեռանալ՝ սպառնալով կիրառել ջրցան մեքենաներ, գազ, լուսաձայնային նռնակներ։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու շաբաթվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի օրենքը, կա՛մ վետո կիրառի։
Civilnet




