Գլխավոր Լրահոս

«Քարֆուրը» գնումների վաուչերներ չի նվիրում․ գրառումը կեղծ է 

«Քարֆուրը» գնումների վաուչերներ չի նվիրում․ գրառումը կեղծ է 

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Քարֆուր» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը նվիրում է գնումների վաուչերներ նկարում պատկերված թիվը ճիշտ գուշակողներին։

«Այսօր մենք նվիրում ենք կանխիկի և գնումների վաուչերներ նրան, ով գուշակում է նկարի ճիշտ թիվը»,- նշված է գրառման մեջ։

Գրառումը Ֆեյսբուքում հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share) ունի, սակայն այն հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի ընկերության անունը վստահություն ներշնչելու համար։

Գրառումը տարածող էջը նախկինում կենցաղային տեխնիկա և մեքենա էր խոստանում նվիրել

Գրառումը տարածվում է ????????? ????• անվանումով ֆեյսբուքյան էջով։

Գրառումը մեկնաբանելուց հետո զեղծարարները նվերը ստանալու համար պահանջում են գրանցվել իրենց ուղարկած կայքում, որը վնասակար ծրագրեր է պարունակում։

Էկրանապատկերը՝ virustotal.com-ից

Ի՞նչ է հայտնի ֆեյսբուքյան էջի մասին

Ֆեյսբուքյան էջում կեղծ խաղարկությունների վերաբերյալ գրառումներից բացի, որևէ այլ բովանդակություն չկա։ Նախկինում նույն էջը գրել էր, թե «Քարֆուրը» խաղարկում է սառնարաններ, մեքենաններ և այլն, ինչը ևս խաբեություն էր։ #CivilNetCheck-ն անդրադարձել է դրան։ 

Հայտնի չէ, թե որտեղից է կառավարվում էջը։ Այնուամենայնիվ, վաուչերների վերաբերյալ գրառման մեկնաբաննություններում առկա է ինդոնեզերեն «@pengikut» նշումը, որը համարժեք է «@everyone» նշմանը և օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։ 

Էկրանապատկերը՝ ????????? ????• անվանումով կեղծ էջից

#CivilNetCheck-ի հետ զրույցում «Քարֆուր» սուպերմարկետների ցանցից հերքել են կապը ֆեյսբուքյան էջի հետ։ Ֆեյսբուքում «Քարֆուրի» պաշտոնական էջն է «Carrefour Armenia»-ն։

Այսպիսով, «Քարֆուր» սուպերմարկետի անունից տարածվող խաղարկության մասին գրառումը կեղծ է և նպատակ ունի մոլորեցնել օգտատերերին՝ փորձելով հավաքագրել անձնական տվյալներ և տարածել վնասակար ծրագրեր։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում