«Նվազագույն աշխատավարձերը պետք է բարձրացվեն 120-150 հազար դրամով, հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում և ներգրավված են արտադրական պրոցեսներում». ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ ԶՊՄԿ-ում արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատակիցները գործադուլ են անում, որին, ըստ Մխիթարյանի, միացել է աշխատակիցների 53 տոկոսը՝ հիմնականում արտադրական պրոցեսներում ներգրավված բանվորները։ Երկու կողմերի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա, և իրավիճակը, ինչպես նշում է Վահե Մխիթարյանը, փակուղային է՝ չնայած կոմբինատի ղեկավարության հետ տեղի ունեցած երկու հանդիպումներին: Գործադուլավորները հույս ունեն, որ պետությունը՝ որպես կոմբինատի 22 տոկոս բաժնետեր, կմիջամտի իրավիճակի կարգավորմանը։

Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամուր են. Հնդկաստանի ԱԳ նախարար

Արթուր Դանիելյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

Ինչո՞ւ պետք է երեխային թույլ տալ սխալվել

Հայաստանի հետ գործընթացներում դրական զարգացումներ են նկատվում․ Բայրամով
Հայաստանի երկաթուղիների ռուսական կառավարումը կազդի TRIPP-ի վրա․ Լայթսթոուն

Հայաստանի տնտեսական ակտիվության աճը դանդաղել է, արտահանումը՝ կրճատվել մեկ քառորդով
Civilnet