Ապրիլի 14-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ակցիաներ իրականացրեց Հայաստանի արտգործնախարարության ու դատախազության շենքերի առջև։ Ակցիայի նախաձեռնողները 11 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրին ԱԳՆ-ին։ Մասնակիցները, ի թիվս այլ բաների, դատախազությունից պահանջեցին իրավական քայլեր ձեռնարկել արցախցիների դեմ ուղղված ատելության քարոզի վերացման համար։ Նախաձեռնողները նաև ատելության քարոզի տասը դեպքի հետ կապված հաղորդում են ներկայացրել դատախազություն։
Տեղադրություն
Civilnet



