Գլխավոր Լրահոս

KIA-ի անունից կեղծ նվերների խոստումներ՝ սոցցանցերում

KIA-ի անունից կեղծ նվերների խոստումներ՝ սոցցանցերում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են կեղծ գրառումներ, որոնք խոստանում են նվիրել KIA մակնիշի նոր մեքենաներ: «KIA-Dealer am» կոչվող կեղծ ֆեյսբուքյան էջը պնդում է, որ KIA ընկերության 76-ամյակի առթիվ չորս նոր մեքենա է նվիրելու մինչև 2025-ի հունիսի 5-ը:

Այս գրառումները գրավում են հարյուրավոր օգտատերերի՝ հավաքելով բազմաթիվ հավանումներ, մեկնաբանություններ և կիսումներ: Մասնակցության համար առաջարկվում է նշել ծննդյան ամիսը կամ նկարներում «թաքնված» թվեր գտնել:

#CivilNetCheck-ը բացահայտել է, որ սա դասական առցանց խարդախություն է, որի իրական նպատակը գրառումների տարածումն ու օգտատերերի անձնական տվյալների հավաքագրումն է:

Խաբեության մեխանիզմը

Էջը ստեղծվել է KIA-ի անունով, սակայն որևէ առնչություն չունի պաշտոնական KIA ընկերության հետ: Օգտագործված լուսանկարներն իրականում վերցված են Հարավային Կարոլինայում 2025-ի ապրիլի 12-ին անցկացված KIA ավտոսալոնի բացման արարողությունից: Նույն պատկերները հանդիպում են տասնյակ նմանատիպ կեղծ էջերում, որոնք թիրախավորում են տարբեր երկրների օգտատերերի:

Էջի կառավարիչները պատասխանում են բոլոր մեկնաբանություններին և անձնական հաղորդագրություններով մասնակիցներից պահանջում են կիսվել իրենց գրառմամբ տասնյակ ֆեյսբուքյան խմբերում։

«Մրցանակը ստանալու հիմնական պահանջն է՝ մինչև միջոցառման ավարտը կիսվել մեր գրառումով ֆեյսբուքյան ձեր 10-15 խմբերում», - նշված է էջի կողմից ուղարկված անձնական հաղորդագրություններից մեկում:Վերջին օրերին նույն էջը հրապարակել է մի շարք նմանատիպգրառումներ, որոնցում պահանջվում է գտնել տարբեր թվեր՝ խոստանալով զգալի դրամական գումարներ կամ նոր KIA մեքենա:

Նմանատիպ խաբեությունները նորություն չեն

#CivilNetCheck-ը նախկինում ևս բացահայտել է նմանօրինակ խարդախություններ՝ իրականացված KIA, DACIA և «Քարֆուր» ընկերությունների անունների օգտագործմամբ: 2024-ի նոյեմբերին բացահայտվել էր KIA-ի անունից կեղծ հրապարակում, որը խոստանում էր չորս նոր մեքենա ընկերության 75-ամյակի առթիվ, իսկ դեկտեմբերին՝ DACIA ընկերության անունից՝ հինգ մեքենա 59-ամյակի կապակցությամբ:

Կարևոր է իմանալ, որ Հայաստանում KIA ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը «Կապիտալ Մոթորս» ընկերությունն է, որի ֆեյսբուքյան պաշտոնական էջը KIA Armenia-ն է: Նախկինում պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ որևէ կապ չունեն նմանատիպ կեղծ էջերի հետ:

Խաբեությունների սխեման հիմնականում միևնույնն է. մի քանի օր առաջ ստեղծվում է ֆեյսբուքյան էջ, տեղադրվում է խաղարկության կամ նվերի մասին հրապարակում, այնուհետև մասնակիցներից պահանջվում է մեկնաբանել կամ տարածել գրառումը: Հաճախ խարդախները հետագայում ուղարկում են ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով գողանում են անձնական կամ բանկային տվյալեր:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում