Այս պահին Իսրայելի և Իրանի առճակատմանը ԱՄՆ-ի ուղիղ ներգրավման հավանականությունը ցածր է՝ ամերիկյան կողմը կորցնելու շատ բան ունի. ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում նշում է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգէն Յովսէփեանը։ Գնահատելով ԱՄՆ-ի իսրայելական քաղաքականությունը Բայդենի և Թրամփի վարչակազմերի օրոք՝ Յովսէփեանը նկատում է, որ այն չի փոխվում, բայց ոճն է տարբեր՝ Թրամփն ամեն ինչին մոտենում է սև-սպիտակ տրամաբանությամբ։ ՍիվիլՆեթի զրուցակիցը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին Իրանում բողոքի ալիք բարձրանա և խռովություններ սկսեն, ինչն ի վերջո կհանգեցնի իշխանափոխության։ Նա նաև անդրադառնում է ԱՄՆ-ում հանրային ընկալումներին արտաքին քաղաքական թեժ հարցերի վերաբերյալ։

Հանրային ծառայության վարձատրության ամենամեծ բարձրացումները նախատեսվում են վերին օղակներում․ զեկույց

Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ. Ժապարովի առաջին պաշտոնական այցը Հայաստան

«Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժին է արտահոսել․ 5 անձ է տուժել

ԵՄ արտոնություններից այն կողմ. հայ արտահանողների խնդիրները

Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Հայաստանի միջուկային ապագան և Ալիևի սպառնալիքները
Civilnet