Հունիսի 22-ին Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորելուց հետո, Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը։ Իրանի խորհրդարանը քվեարկել է դրա օգտին, սակայն վերջնական որոշումը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդինն է։
Ինչով է Հորմուզի նեղուցն այդքան կարևոր, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել դրա փակումը։
Նեղուցը, գտնվելով Իրանի ամենահարավում, Պարսից ծոցը համաշխարհային շուկաներին կապող գլխավոր զարկերակն է։ Պարսից ծոցին հարակից արաբական երկրները, ինչպես նաև հենց Իրանը այդ ուղով են արտահանում իրենց նավթամթերքի մեծագույն մասը։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի առևտրի մոտ 20 տոկոսը և հեղուկ գազի զգալի մասը։
Նեղուցի կենսունակությունից է նաև կախված Հնդկաստանի, Չինաստանի, Եվրամիության էներգետիկ անվտանգությունը։
Իրանը Հորմուզի նեղուցով իր նավթամթերքի մեծ մասը ուղղում է Չինաստան, Պեկինն է նրա հիմնական գնորդը։ Հետևաբար նեղուցի փակումը զգալիորեն կազդի բոլորի, այդ թվում՝ Իրանի վրա։
Նեղուցի հնարավոր փակումով կտրուկ կբարձրանան նավթի, գազի գները։ Նեղուցի փակումը կարող է հանգեցնել Արեւմուտքի դժգիհուլյունե, ինչը կարող է խորացնել ճգնաժամը։
Նեղուցը փակելու որոշումը ծանր կարող է տրվել Իրանին, հաշվի առնելով ծոցի արաբական երկրների աջակցության կարիքը։
Ի դեպ, Իրանը երբեք չի փակել Հորմուզի նեղուցը անգամ՝ 80-ականներին տեղի ունեցած Իրան-իրաքյան հյուծիչ պատերազմի ժամանակ։
Civilnet




