Գլխավոր Լրահոս

Կեղծ վաուչերներ և նվեր քարտեր՝ «Երևան Սիթիի» անունից

Կեղծ վաուչերներ և նվեր քարտեր՝ «Երևան Սիթիի» անունից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում կրկին տարածվում են կեղծ գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից` պնդումով, թե ընկերությունը խաղարկում է խոշոր գումար, նվեր քարտեր, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլ արժեքավոր նվերներ։

«@Yerevan City Supermarkets-ը կտրամադրի նվեր քարտ և 150 հազար դոլար, եթե ճիշտ լուսանկարեք ստորև նշված նկարը 5 րոպեի ընթացքում»,- նշված է գրառումներից մեկում։  

Թեև «Երևան Սիթի»-ն պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, սակայն այս գրառումների հեղինակը կապ չունի սուպերմարկետների ցանցի հետ։ Այս խաղարկությունները ստեղծվել են վիրուսային կամ տվյալներ կորզող ծրագրեր տարածելու համար։

Ինչ են խոստանում 

Ֆեյսբուքյան կեղծ էջերը ողողված են բացառապես տարբեր խաղարկությունների վերաբերյալ գրառումներով։ Մի դեպքում 50 հազար դոլարի գնումների վաուչերներ են նվիրում՝ նկարը ճիշտ թվի վրա կանգնեցնողներին, մեկ այլ հրապարակմամբ մեքենա են խաղարկում՝ պարզապես էջին գրելու պայմանով։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջերից

Գրառումներում օգտագործված լուսանկարները վերցված են «Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջից, որոնք հետագայում մշակվել են և խաղարկության վերաբերյալ տեքստն է ավելացվել։ Օրինակ՝ 50 հազար դոլարի գնումների վաուչերներ նվիրելու վերաբերյալ հրապարակման լուսանկարն իրականում արվել է COVID-19 համավարակի ժամանակ, իսկ նկարում սուպերմարկետի աշխատակիցներն են, որոնք շնորհակալագրեր են ստացել բարեխիղճ աշխատանքի համար։ 

Էկրանապատկերում՝ նկարը, որը վերցված է պաշտոնական ֆեյսբուքյան էջից և կեղծ էջում հրապարակված մշակված նկարը

Էջին գրելուց հետո օգտատերերին ուղարկում են հղում, որը տանում է ընկերության պաշտոնական կայքին նմանակող կայքը։ Այնտեղ առաջարկվում է գրանցվել նվերը ստանալու համար։ «Գրանցվել» կոճակին սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է մեկ այլ կայքում, որտեղ արդեն առաջարկվում է ներբեռնել ֆայլեր։ Դրանք, սակայն, պարունակում են վիրուսային ծրագրեր, որոնք կարող են վնասել համակարգիչը կամ գողանալ անձնական տվյալները (infostealer

Մեկ այլ՝ «Yerevan City Supermarkets» անվանումով ֆեյսբուքյան կեղծ էջն էլ գրառմամբ նվիրում է լվացքի մեքենա և սառնարան։ Օգտատիրոջից պահանջվում է ընդամենը մեկնաբանություն թողնել, որից հետո իբր պատահականության սկզբունքով ընտրվելու են հաղթողները։ 

Մեկնաբանելուց հետո օգտատիրոջը կրկին ուղարկում են վնասաբեր ծրագրեր պարունակող կայքի հղում։

Հատկանշական է, որ նույն լուսանկարներով ու տեքստով կենցաղային տեխնիկայի խաղարկության վերաբերյալ գրառումներ են տարածվում նաև օտարալեզու ֆեյսբուքյան էջերով։

Էկրանապատկերը՝ հայերեն և օտարալեզու գրառումներից

Ինչպես չխաբնվել 

«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝  yerevan-city.am-ը։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է օգտատերերին՝ խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից:

#CivilNetCheck-ը ևս պարբերաբար անդրադառնում է «Երևան Սիթիի» անունից տարածվող կեղծ խաղարկություններին։ 

Այսպիսով, «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից տարածվող գրառումները՝ խոշոր գումար, սառնարաններ, լվացքի մեքենաներ կամ այլ տեխնիկա նվիրելու մասին, կեղծ են։ Դրանք նպատակ ունեն կորզել օգտատերերի անձնական տվյալները կամ վնասաբեր ծրագրեր տարածել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում