Գլխավոր Լրահոս

«Երևան Սիթի»-ի անունից կրկին խաբեություն. սառնարաններ և լվացքի մեքենաներ չեն նվիրվում

«Երևան Սիթի»-ի անունից կրկին խաբեություն. սառնարաններ և լվացքի մեքենաներ չեն նվիրվում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում հերթական անգամ ակտիվացել են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից տարածվող կեղծ գրառումները։ Այս անգամ զեղծարարները խոստանում են անվճար տրամադրել 520 լվացքի մեքենա՝ իբր «քերծվածքների և աննշան վնասվածքների պատճառով»։

«ۦ??????? ???? ????????????» անվանումով ֆեյսբուքյան էջում հուլիսի 19-ին հայտնված գրառման մեջ օգտատերերից պահանջվում է գրել «Շնորհավորում ենք»՝ իբր մրցույթին մասնակցելու համար։ Գրառումը հավաքել է ավելի քան 2,600 հավանում, 6,500 մեկնաբանություն և 4,000 տարածում։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս և նմանատիպ գրառումները։ 

Կեղծ էջը՝ զեղծարարների գործիք

Փետրվարին ստեղծված էջը նաև ակտիվորեն տարածում է մի շարք կեղծ տեսանյութեր (reels)՝ խոստանալով խոշոր մրցանակներ, այդ թվում՝ կանխիկ գումար, տեխնիկա և տարբեր նվերներ։ Բոլոր հրապարակումների նպատակը նույնն է՝ հավաքել հնարավորինս շատ մեկնաբանություններ և տարածումներ։

Կեղծ էջերի սխեման արդեն ծանոթ է. մեկնաբանություն թողնելուց հետո օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություններ, որոնցում պահանջվում է տարածել գրառումը ֆեյսբուքյան տարբեր խմբերում։ Այնուհետև նրանց ուղարկվում են կասկածելի հղումներ, որոնք տանում են ֆիշինգային կայքեր։ Այդ կայքերի միջոցով զեղծարարները փորձում են կորզել անձնական և բանկային տվյալներ։

Նմանատիպ գրառումներում հաճախ օգտագործվում են նույն լուսանկարները և տեքստերը՝ պարզապես փոխելով ընկերության անունը կամ մրցանակների քանակը։ Այս անգամ զեղծարարները որոշել են «նվիրել» հենց 520 լվացքի մեքենա։

Ինչպե՞ս տարբերել կեղծը իրականից

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է օգտատերերին՝ խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկատվությունը ստանալ միայն պաշտոնական էջերից և yerevan-city.am կայքից։

2025 թվականի ընթացքում #CivilNetCheck-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է «Երևան Սիթի»-ի անունից տարածվող նմանատիպ խաբեություններին։

Տես՝ «Սաս»-ի և «Երևան Սիթի»-ի անունից վիրուսային գրառումներ են տարածվում

Զեղծարարները շարունակում են ստեղծել նոր էջեր՝ յուրաքանչյուր արգելափակումից հետո, և փոխում են միայն մրցանակների տեսակը, սակայն խաբեության հիմնական մեխանիզմը մնում է անփոփոխ։

Այսպիսով, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը չի նվիրում սառնարաններ, լվացքի մեքենաներ կամ այլ տեխնիկա։ Բոլոր նմանատիպ գրառումները կեղծ են և նպատակ ունեն կորզել օգտատերերի անձնական տվյալները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում