Գլխավոր Լրահոս

Սոնա Մնացականյանի մահվան գործով վճիռը

Վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանը օգոստոսի 18-ին դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման՝ 2022-ին 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու համար։

2022-ի ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյունը Երևանի կենտրոնում վրաերթի ենթարկեց երիտասարդ կնոջը։ Ո՛չ Սոնայի, ո՛չ նրա դեռ չծնված երեխայի կյանքը փրկել չհաջողվեց։ Հասարակությանը զայրացրել էր այն, որ վրաերթից հետո ավտոշարասյունը չէր կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։

Մեղադրող կողմը պնդում էր՝ Նավասարդյանը խախտել է կանոնները։

🔹 Վարել է 108 կմ/ժ արագությամբ՝ ավտոշարասյան համար թույլատրելի 100-ի փոխարեն։ 

🔹 Սոնան անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի տակ։

🔹 Վարորդը կարող էր կանխել վրաերթը, սակայն դրսևորել է «հանցավոր ինքնավստահություն»։

Պաշտպանական կողմի դիրքորոշումը հակառակն էր։ 

🔹 Նավասարդյանը մեղավոր չէ և պետք է արդարացվի։

🔹 Նա կատարել է խաչմերուկը կարգավորող ոստիկանի հրահանգները։

🔹 Իսկ Սոնան, ըստ փաստաբան Բալոյանի դրսևորել «իրավախախտ վարքագիծ»։

Դատախազը պահանջում էր 2,5 տարի, իսկ Սոնայի հայրը 4 տարի ազատազրկում, բայց դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց ազատազրկել 1,5 տարով և նույնքան ժամկետով զրկել վարորդական իրավունքից։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում